Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.02.2020 | 00:08
Երկինքն իջ­նում է,
Բայց մեր ոտ­նե­րը`
դեռևս կա­վից,
Ցե­խո­տում են լուրթ
կա­պույ­տը երկ­նի։
Ին­չու՞ է այդ­պես:
Վկա­նե­րի մեծ բազ­մու­թ­յու­նը լուռ,
Հպ­վում մեր սր­տին, սպա­սում է, որ
Բա­ժին ու­նե­նանք` երկ­նի հետ կռ­վում...
Կա­վը չի ջարդ­վում։
Ին­չու՞ է այդ­պես.
Ին­չու՞ չենք հաղ­թում մեր հո­ղե կեր­պին։
Ի՞նչ ա­նենք, ա­սա, Աստ­ված սի­րա­սուն:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ